«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ երեկ Ռուսաստանի դաշնությունից Հայաստան Է ժամանել մոտ վաթսուն հոգանոց պատվիրակություն, որը զբաղվելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեկտեմբերին 2-ին սպասվող հայաստանյան այցի նախապատրաստաան աշխատանքներով:
Այս մասին թերթին հայտնել են լավատեղյակ աղբյուրները: Պատվիրակության անդամները երեկ տեղավորվում Էին երևանյան հյուրանոցներում, նրանց հիմնական մասը կանգ Է առել «Արմենիա Մարիոթ»-ում: Սա ՌԴ նախագահի այցի շրջանակներում Հայաստան այցելող ռուսների ընդամենը տասը տոկոսն Է: Ինչպես հայտնել Էինք, սպասվում Է, որ Պուտինի այցի օրերին ՌԴ-ից Հայաստան են գալու 600 հոգի: Երեկ Հայաստան ժամանածների մեջ բարձրաստիճան պաշտոնյաներ չկան: Ըստ որոշ տեղեկությունների, ՀՀ Է բերվել նաև ՌԴ նախագահի զրահապատ մեքենան:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդցեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:






































