«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ՀՀ Սյունիքի մարզում հանքարդյունաբերությունը սարսափելի չափերի է հասնում, ինչի պատճառով էլ վտանգված է ոչ միայն մարզի գյուղատնտեսությունը, այլև բնակիչների առողջությունը:
Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ-ում 19 պոչամբար կա, սակայն բնապահպանները հավաստիացնում են, որ այդ տվյալները չեն համապատասխանում իրականությանը. պոչամբարների իրական թիվը 30 է, իսկ գործող հանքերը 450-ն են: «Կանաչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Սանասարյանը «Ժողովուրդ»-ին հայտնել է, որ եթե այս տեմպերով շարունակեն հանքերը շահագործել, ապա մոտ ապագայում` 20-30 տարի հետո, Սյունիքը` որպես երկրամաս, ընդհանրապես որևէ արժեք չի ունենա, այնտեղ հնարավոր չի լինի պարզապես ապրել: Ի դեպ, վտանգավոր թափոններ առաջացնող պոչամբարները անցյալ տարի իրենց հասցրած վնասի դիմաց ՀՀ պետբյուջե որևէ դրամ չեն վճարել, ինչն արձանագրված է նաև ՀՀ վերահսկիչ պալատի 2012թ. հաշվետվության մեջ:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդցեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:










































