Կանադացի գրող Մարգարետ Էթվուդը հայտարարել է, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հեղինակներին ոգեշնչել է «Աստղային պատերազմներ» ֆանտաստիկ սագան՝ գրում է EW-ը:
Դեռևս 2000թ. Դանիայում Էթվուդի «Սպասուհու պատմությունը» հակաուտոպիական վեպի հիման վրա օպերա է բեմադրվել: Բեմադրությունն սկսվել է նրանով, որ հանդիսատեսին ցուցադել են տարբեր շինությունների պայթյուններ, որոնց մեջ եղել են նաև Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի երկնաքերները:
Գրողն ասել է, որ, այնուամենայնիվ, ահաբեկիչներին ոգևորել է ոչ թե իր օպերան, այլ «Աստղային պատերազմներ» ֆանտաստիկ սագան:

«Հիշո՞ւմ եք առաջին ֆիլմը. երկու տղա ինքնաթիռով մխրճվում են ինչ-որ շինության մեջ և պայթեցնում այն. իրական ահաբեկչության և ֆիլմի միակ տարբերությունն այն է, որ այնտեղ կերպարներին հաջողվեց կենդանի մնալ»,- ասել է Մարգարետ Էթվուդը:









































