Երեքշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միանգամից 5 բանաձև է ընդունել՝ հաջակցություն սեփական անկախ պետության հասնելու պաղեստինցիների ձգտման:
Չնայած այդ բանաձևերը, ի տարբերություն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների, չունեն պարտադրող ուժ, սակայն նրանք ցույց են տալիս աշխարհի երկրների մեծամասնության աջակցությունը Պաղեստինի ինքնիշխանությանը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ընդունված բանաձևերից մեկը 2014 թվականը հռչակում է «Պաղեստինցի ժողովրդի զորակցության միջազգային տարի» և առաջարկում է ՄԱԿ-ի մարմիններին տարբեր երկրների կառավարությունների, ոչ կառավարական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ համատեղ այդ թեմայով կազմակերպել միջոցառումներ: Մեկ այլ բանաձև հաստատում է նոյեմբերի 29-ին նշվող Պաղեստինի ժողովրդի զորակցության օրվա կարևորությունը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ամեն տարի բանաձևեր է ընդունում՝ հաջակցություն Պաղեստինի՝ կրկնելով մերձավորարևելյան խնդրի խաղաղ կարգավորման պահանջը:








































