ԱՄՆ-ում փոստատարը վերադարձրել է ծանրոցը այն ուղարկելուց 20 տարի անց: Այդ մասին տեղեկացրել է CBS 7 կայքը:
Տեխասի նահանգի Միդլենդ քաղաքում փոստատար Անդրեա Հուդը Միդլենդ քաղաքի փոստատարական բաժանմունքում «Չբացել մինչև Ծննդյան տոները» մակագրությամբ տարօրինակ արկղիկ է գտել: Սկզբում աղջիկը որոշել է, որ դա ինչ-որ մեկի կողմից արված կատակ է, այնուհետև ստուգել է ծանրոցի ամսաթիվը և տեսել, որ այն 20 տարվա վաղեմություն ունի:

Հուդը որոշել է, այնուամենայնիվ, վերադարձնել ծանրոցը ուղարկողին: Վերջինս հույս է հայտնել, որ արկղիկում մրգային տորթ չի լինի: Տեսակապի մեջ լինելով փոստատարի հետ՝ նա բացել է ծանրոցը. ներսում օծանելիքի սրվակ է եղել:
Հուդը ընկերացել է ծանրոցն ուղարկողի հետ, և միասին նրանք փնտրել և գտել են նվերի հասցեատիրոջը: Այժմ բոլոր երեքն էլ նամակագրական կապ են պահպանում:










































