ԱՄՆ-ի բնակիչների առնվազն 44%-ը հավանության է արժանացնում Իրանի և «վեցյակի» միջև ստորագրված միջանկյալ միջուկային համաձայնագրի պայմանները: Այս մասին վկայում են Reuters-ի և Ipsos ընկերության համատեղ անցկացված հարցման արդյունքները՝ հայտնում է gazeta.ru-ն:
Միջուկային գործարքի դեմ է արտահայտվել հարցվածների մոտ 22%-ը: Հարցվածների ճնշող մեծամասնությունը դեմ է Իրանի գործերին ռազմական միջամտությանը, եթե Իրանը խախտի նախնական պայմանավորվածության պայմանները: Նույն հարցով կողմ է արտահայտվել 20%-ը:
49%-ի կարծիքով՝ Իրանի «անազնիվ խաղի» դեպքում կրկին անհրաժեշտ է խստացնել Իսլամական Հանրապետության նկատմամբ պատժամիջոցները: Հարցվածների 31%-ը կողմ է իրանական հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու շարունակմանը:









































