Այն պահից սկսած, երբ Սերենա Ուիլյամսը մայրացավ նրա Instagram-ը նկատելիորեն փոխվեց: Այժմ այնտեղ տեղադրված լուսանկարների և տեսանյութերի գլխավոր գործող անձը նրա և Ալեքսիս Օհանյանի դուստրն է՝ Ալեքսիս Օլիմպիան: Իմիջիայլոց, փոքրիկի ծնողները նույնիսկ նրա սեփական էջն են բացել սոցցանցում:

Երեկ Սերենան կիսվել է նոր լուսանկարով, որտեղ նա իր 7-ամսյա դստեր հետ նստած է լողավազանի պատին:












































