Նյու Յորքում ապրող երեխաների ավելի քան 20 %-ը թերսնված է, ասվում է երեքշաբթի օրը Քաղցի դեմ պայքարի նյույորքյան NYCCAH կոալիցիայի զեկույցում:
«Քանի դեռ բնակչության առավել ապահով խավը դելիկատեսներով է սնվում, քաղաքի յուրաքանչյուր վեցերորդ բնակիչ պայքարում է քաղցի դեմ»,- New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել է NYCCAH-ի գործադիր տնօրեն Ջոել Բերգը:
Նա նշել է նաև, որ «աղքատ մարդկանց տրվող սննդի օգնության վերջին կրճատումներն ապագայում էլ ավելի կխորացնեն իրավիճակը»:
Ինչպես նշվում է կազմակերպության զեկույցում, ընթացիկ տարում, 2012 թ. հետ համեմատած, Նյու Յորքում տասը տոկոսով ավելացել է սննդի բաժանման կետեր և անվճար ճաշարաններ հաճախողների թիվը, փոխանցում է Интерфакс-ը:
Ավելացել է նաև աղքատների, քաղցածների և անտունների թիվը: «Բնակչության գրեթե կեսն աղքատության եզրին է կանգնած կամ մոտենում է դրան»,- ասվում է հրապարակված զեկույցում:
Ինչպես նշում է հրատարակչությունը՝ զեկույցում քննադատվում է Նյու Յորքում առկա անհավասարությունը հարուստների և մնացածի միջև:











































