ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ռուսաստանին՝ պատրաստվել Սիրիայի վրա հրթիռային հարվածների: Այս մասին նա գրել է իր Twitter-ում:
«Ռուսաստանը խոստանում է խփել ցանկացած հրթիռ, որ բաց կթողնվի Սիրիայի վրա: Պատրաստվիր, Ռուսաստան, որովհետև նրանք գալու են (հրթիռները). հիանալի, նոր և «խելացի»,- գրել է Թրամփը:
Ավելի վաղ ԱՄՆ-ն խոստացել էր մտածել սիրիական Դումայի վրա իրականացված քիմիական գրոհին պատասխան տալու վերաբերյալ:
Ավելի ուշ ԶԼՄ-ները հաղորդել են, որ Թրամփն իր խորհրդականների հետ միասին մտածում է Սիրիային ավելի հզոր հարված հասցնելու մասին, քան դա եղել է 2017-ի ապրիլին:










































