Այսօր՝ ապրիլի 11-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները:
Այժմ քննարկվում է Դեղերի մասին օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը:
«Դեղերը երբեք չեն կարող լինել շուկայական, բիզնեսի էլեմենտ»,- իր ելույթում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Նրա խոսքով՝ այս օրենքով բացառիկ հնարավորություն է ընձեռվում մենաշնորհի նկրտումները ջարդել ՀՀ-ում. «Եկեք սկսենք այդ պրոցեսը»:
Բոստանջյանի համոզմամբ՝ այս օրենքի ներմուծումից հետո եռակի կիջնեն հիվանդանոցային ծառայությունների գները. «Մի խոսքով՝ ես երկու ձեռքով կողմ եմ էս օրենքին»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































