Չինական ZTE ընկերությունը, որն աշխարհում հայտնի է որպես հեռահաղորդակցության սարքավորումներ և բյուջետային սմարթֆոններ արտադրող, հայտարարել է ոչ թանկարժեք սմարթ-ժամացույցների թողարկման մասին: Դրանք նման կլինեն նմանատիպ այլ սարքերի, օրինակ՝ Samsung-ի Galaxy Gear-ին, սակայն ավելի էժան կլինեն:
«Մեր արտադրանքը զանգվածային շուկային է ուղղված»,- The Wall Street Journal ամսագրին տված հարցազրույցում ասել է ZTE-ի մարքեթինգային ռազմավարության ղեկավար Լյու Ցյանհաոն: Աքսեսուարի մոտավոր գինը նա չի նշել: Սարքավորումը վաճառքի կհանվի արդեն 2014 թ. երկրորդ քառորդում: Սկզբում այն կթողարկվի Չինաստանում, հաջողության դեպքում կհանվի ԱՄՆ-ի և եվրոպական շուկաներ: