2012-2013-ի ցուրտ ձմեռն Անգլիայում և Ուելսում, էլեկտրաէներգիայի տարիֆների աճը և տնտեսության ընդհանուր թուլությունը հանգեցրել են ձմռանը մահացության աճին, հայտարարել է Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական վարչությունը (ONS):
2013-ի մարտը Մեծ Բրիտանիայում եղել է ամենացուրտը 1962-ից ի վեր, միջին ջերմաստճանը եղել է 2,2 աստիճան՝ ըստ Ցելսիուսի:
2007-2012 թթ. էլեկտրաէներգիան բրիտանացիների համար թանկացել է ավելի քան 40 %-ով:
Age UK բարեգործական կազմակերպության տնօրեն Քերոլայն Էբրահամսի խոսքով՝ այդ մահերը «սառը տան հարցը լուծելու մեր անկարողության վկաներն են»:
FT-ն նշում է, որ Ֆինլանդիայում և Գերմանիայում, որտեղ ձմեռները շատ ավելի ցուրտ են, քան Անգլիայում և Ուելսում, ձմեռային մահացության ցուցանիշները զգալիորեն ցածր են:










































