Եգիպտոսի իշխանությունները նոր սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն տեղափոխել են 2013 թ. վերջը, փոխանցում է Reuters գործակալությունը:
Համապատասխան հայտարարությունն արել են նոր սահմանադրությունը մշակող հանձնաժողովի անդամները: Նրանց խոսքերով՝ հանրաքվեն տեղի կունենա 2013 թ. դեկտեմբերի վերջին:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ եգիպտական նոր սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն տեղի կունենա 2014 թ. հունվարին:











































