Այսօր՝ ապրիլի 11-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները:
ԱԺ-ում քննարկվում է Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագիրը վավաերացնելու հարցը:
«Գյուղացիական հողերի ոռոգման անվան տակ վերջին տարիներին ՀՀ ԱԺ-ն որքան վարկային ծրագիր է վավերացվել: Ես կարծում եմ՝ մեր ոռոգման համակարգը երևի պիտի ներառվեր Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաշատ վարկ «կերած» և որպես ամենաարդյունավետ վարկ ծախսած համակարգ»,- հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ իրենց տառապանքը փորձ ունի. «Մենք տեսել ենք, թե գյուղացիական տնտեսությունների համար լոլոներ կարդալու նպատակով ինչպես 16 մլն դոլար ծախսվեց, թե լավ նպատակների անվան տակ ինչքան վարկային միջոցներ են գողացվել»:
Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը կօգտվի նոր Սահմանադրության ընձեռած հնարավորությունից՝ ստուգելու, և փորձելու հասկանալ, թե լավ նպատակների անվան տակ ինչքան վարկեր են թալանվել:
Մանրամասները՝ տեսանյութում:







































