Չինաստանում վարորդին քիչ է մնացել սպանի դիմապակու վրա ընկած երկաթի թերթը:

Միջադեպը գրանցել է մեքենայի գրանցիչը, երբ վարորդը սլանալիս է եղել Չանդե քաղաքի մայրուղիով: Տեսանյութում մետաղի թերթը սահում է հանդիպակաց բեռնատարի վրայից և մխրճվում է դիմապակու մեջ, ինչպես նաև վնասում է վարորդի կողքի ապակին:

Հաղորդվում է, որ մեքենայի վարորդը չի տուժել, սակայն մեքենան դժվար թե հնարավոր լինի վերականգնել:












































