Այսօր՝ ապրիլի 11-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները:
ԱԺ-ում Առևտրի և ծառայությունների մասին օրենքում փոփոխություններ անելու հարցի քննարկմանը «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հայտարարեց. «ՀՀ ազատ քաղաքացիներ, եկել է պահը, երբ մենք կարող ենք կանխել Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով իշխանավարումը, վերջ տալ ՀՀԿ իշխանությանը և կերտել մեր երազանքների Հայաստանը»:
Նա քաղաքացիներին հորդորեց ապրիլի 13-ին գալ Ազատության հրապարակ՝ միասին վառելու ազատության ջահը:
Այնուհետև «Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա նազարյանն ու Արարատ Միրզոյանը ԱԺ ամբիոնի մոտ վառեցին «Ազատության ջահը»:
«Ոնց որ շոուն չստացվեց. բացեք դռները, նորմալ աշխատենք. Երեխեք»,- հյտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով. «Թող հանրությունը որոշի՝ ով ինչով է զբաղված Ազգային ժողովում»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































