Sunday, 07 06 2026
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար
Հերթական անգամ ականատես ենք խախտումների, որոնք խաթարում են ընտրությունների բնականոն ընթացքը․ Սաքունց
«Իդոլ» ռոբոտի թվային տարբերակը դարձել է վիրտուալ բժիշկ
Ավելի շատ մտահոգված եմ հունիսի 8-ով. անհրաժեշտ կլինի բազմաթիվ հարցեր վերանայել
Blue Origin-ի հրթիռի պայթյունից չեն վնասվել վառելիքային բաքերը
ՌԴ-ն փորձում է մաքսիմալ վնաս հասցնել ՀՀ ներքին կայունությանը՝ դրանով առաջ տանելով սեփական շահերը
Ինչո՞ւ հնարավոր չէ Մարսից արագ վերադառնալ
«Եռագլխի» համար սա կենաց-մահու կռիվ է. տարբեր խժդժությունների կդիմեն

Տիգրան Սարգսյանի այցը Շիրակի մարզ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ:

Այցի առաջին կանգառը մարզի Պեմզաշեն համայնքն էր, որտեղ կառավարության ղեկավարը մասնակցել է վերակառուցված մանկապարտեզի շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Տիգրան Սարգսյանը ողջունել և շնորհավորել է համայնքի բնակիչներին այդ առիթով. «Սա ՀՀ նախագահի նախընտրական խոստումն էր, որն ի կատար ածվեց: Դեռևս շատ անելիքներ կան, կոնկրետ նաև ձեր համայնքում, որովհետև մանկապարտեզի պահանջարկը երեք անգամ գերազանցում է այն հնարավորությունը, որ այսօր ընձեռվում է: Դա նշանակում է, որ ծրագրերը պետք է լինեն շարունակական, և ևս մեկ անգամ բոլորիդ շնորհավորում եմ առաջին քայլի համար»:

Վարչապետը շրջել է սենյակներով, ծանոթացել երեխաների համար ստեղծված պայմաններին ու հարմարություններին, զրուցել և լուսանկարվել փոքրիկների հետ: 1960 թ. կառուցված մանկապարտեզի շենքի վերանորոգման ծրագրի ընդհանուր արժեքն է 76.171.019 ՀՀ դրամ: Շինարարական աշխատանքները, որոնք իրականացվել են «Շինկարկաս» ՍՊԸ-ի կողմից, մեկնարկել են 2012 թ. նոյեմբերին և ավարտին հասցվել 2013 թ. օգոստոսին: Պեմզաշեն համայնքի մանկապարտեզի շենքի վերաբացմանը ներկա էր նաև Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին:

Պեմզաշենից ուղևորվելով Շիրակի մարզկենտրոն Գյումրի՝ գործադիրի ղեկավարը շրջայց է կատարել Գյումրու տեխնոպարկի տարածքում, հետևել իրականացվող աշխատանքների ընթացքին: Նշվել է, որ շինաշխատանքների հիմնական մասն արդեն իրականացվել է, և մինչև տարեվերջ այն կհանձնվի շահագործման: «Այսօր Գյումրու տեխնոպարկն ամբողջությամբ հագեցած է ծրագրերով: Մի շարք միջազգային կառույցներ արդեն հայտ են ներկայացրել տեխնոպարկում գործունեություն իրականացնելու համար, այնպես որ տեխնոպարկի ծրագիրը 2014 թ. ամբողջությամբ կիրականացվի: Գյումրիում տեխնոպարկի կայացման մեր խոստումները և ՏՏ ոլորտում առաջընթաց ապահովելու ծրագրերն իրականություն են դառնում: ՏՏ ոլորտի տասնյակ ձեռնարկություններ այսօր սպասում են, թե երբ ենք տեխնոպարկի շենքը հանձնելու շահագործման: Բացի այդ, տեխնոպարկի ծառայություններից կարող են օգտվել նաև երիտասարդները, այսինքն՝ այն կլինի մեծ, հզոր տեղեկատվական կենտրոն, որը լավագույնը կդառնա Հայաստանում», – լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է վարչապետը:

Հաջորդիվ Տիգրան Սարգսյանն այցելել է Գյումրիում բացված ռուսական գրքի տուն, որը ծառայում է որպես գրքի վաճառքի ու մշակութային կենտրոն և ունի հայ-ռուսական մշակույթին ու պատմությանն առնչվող մեծածավալ գրականություն: Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է կենտրոնի գործունեությամբ, զրուցել սաների հետ, ապա գրառում կատարել հյուրերի համար նախատեսված մատյանում:

Հայաստանի երկրորդ մայրաքաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Սարգսյանը եղել է նաև Գյումրու ՀՀ ԳԱԱ Ա. Նազարյանի անվան երկրաֆիզիկայի և ինժեներիայի Սեյսմաբանության ինստիտուտում, որի կիսակառույց շենքը վերակառուցվում է Գյումրի քաղաքի վերականգնման ծրագրի շրջանակում: Նախագծային լուծումներով շենքն ունի փորձարարական և լաբորատոր աշխատասենյակներ, հանդիսավոր հավաքների և գիտաժողովների համար նախատեսված սրահ, սարքավորումների տեղադրման և շահագործման համար հարմարեցված նկուղային մասնաբաժին: Շինաշխատանքները նախատեսվում է ավարտել 2014 թվականին:

Վարչապետն այցելել է նաև Գ.Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի և Գյումրու քաղաքապետարանի նախկին շենքեր, ինչպես նաև ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Գյումրի քաղաքի տարածքային բաժին: Այս կապակցությամբ վարչապետը լրագրողներին տեղեկացրել է, որ նշված շինություններ դիտայցի նպատակն է ուսումնասիրել նշված տարածքները՝ պետական գերատեսչությունները ռացիոնալ տեղաբաշխելու և պետական ծառայությունները հասանելի դարձնելու համար:

Կառավարության ղեկավարի այցը Շիրակի մարզ եզրափակվել է Գյումրու «Սամարիթեր վերականգնողական կենտրոն» ՓԲԸ այցելությամբ, իսկ այնուհետև՝ մասնակցությամբ ճաշատեսակների համտես-ցուցահանդեսին Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում