Վիզաժիստ և բլոգեր Զաքիա Սերրուխ Վահբին՝ Քուվեյթից, նոր թրենդ է ստեղծել. հոնքերի դիզայն՝ կարդիոգրամմայի տեսքով։ Նման ձև կարելի է ստանալ, եթե օգտագործես սոսինձ և գծամատիտ։

Վահբիի խոսքերով՝ հոնքը սրտի խփոցի գծին նմանացնելու համար անհրաժեշտ է հեռացնել նրա կեսը սոսինձի միջոցով՝ հարթ մակերես ստանալու համար, իսկ հետո զիգզագաձև շարունակություն նկարել վրայից։ Բացի այդ, վիզաժիստը խորհուրդ է տվել կոպերի վրա հոնքերի հետ համադրվող նույն ձևի սլաքներ նկարել։

«Մի օր ես արթնացա և հասկացա, որ ուզում եմ դա անել. սա շպարի բնագավառում հետազոտման նոր դաշտ է։ Հետաքրքիր է, թե ինչքան բան կարելի է անել սովորական գծամատիտի օգնությամբ»,– պատմել է Վահբին։










































