Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկել է շախմատի Աշխարհի թիմային առաջնությունը:
Հայաստանի հավաքականն առաջին տուրի շրջանակներում մրցում է Ռուսաստանի ընտրանու հետ:
Ներկա պահի դրությամբ 4 պարտիաներից ավարտվել են 3-ը, ու բոլորն էլ` ոչ-ոքի արդյունքով: Խաղաղ ելք է գրանցվել Լևոն Արոնյան – Վլադիմիր Կրամնիկ, Սերգեյ Մովսեսյան – Սերգեյ Կարյակին և Գաբրիել Սարգսյան – Յան Նեպոմնյաշնի պարտիաներում:
Ամեն ինչ կվճռվի Վլադիմիր Հակոբյան – Ալեքսանդր Գրիշչուկ մրցավեճում:








































