Քաղաքական և քաղաքացիական նախաակտիվային փուլում ենք, բուն պրոցեսը սկսելու է ապրիլի 13-ին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, Քաղաքացիական պայմանագրի անդամ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք չենք ասում առնվազն 50 հազար քաղաքացի է պետք, որ գործողություն անենք, եթե հինգ հոգի էլ լինի Ազատության հրապարակում, գործողություն անելու ենք: Հույս ունենք ապրիլի 13-ից 17-ը քաղաքացիների կոնսոլիդացիայի մեխանիզմը կաշխատի»,-ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով Կարեն Կարապետյանի երեկվա հայտարարությանը, որ վարչապետի պաշտոնում կառաջադրեն Սերժ Սարգսյանին, Փաշինյանը նկատեց․ «Սերժ Սարգսյանը օգտագործեց Տիգրան Սարգսյանին ու դեն շպրտեց, օգտագործեց ու դեն շպրտեց նաև Հովիկ Աբրահամյանին: Կարեն Կարապետյանը հարմար պահի ևս դեն է շպրտվելու»:








































