2018թ. դառնում է ակադեմիական շրջանակներում կրիպտոարժույթի տարի, քանի որ գնալով ավելանում են այն ուսումնական հաստատությունները, որոնք կրիպտոարժույթի մասին նոր ծրագրեր են ներդնում: Վերջինների թվում են Սթենֆորդը, Ուորթընը և Ջորջթաունը՝ ԱՄՆ առաջատար բիզնես-դպրոցները, որոնք նմանատիպ ծրագրեր են ներդնում ուսանողների խնդրանքով:
Ուսանողները կրիպտոարժույթի ուսուցման ներդրման խնդրանքով դիմել են համալսարանների ղեկավար անձնակազմին՝ պնդելով, որ բլոքչեյնի մասին գիտելիքները առավելություն են տալիս, ինչպես գործիքների արկղում լրացուցիչ մուրճը:
Սթենֆորդի համալսարանի բիզնեսի բարձրագույն դպրոցը կրիպտոարժույթի մասին ամբողջական կուրս կառաջարկի այս տարվա մայիս ամսից: Մյուս երկու համալսարաններում դասավանդումը կսկսվի արդեն աշնանը:











































