Սաուդայն Արաբիայում գիտնականների կողմից արված նոր ցնցող գտածոն փաստում է, որ Homo sapiens-ի ներկայացուցիչների առաջին միգրացիան, հակառակ տարածված ենթադրությունների, եղել է դեռ 85 հազար տարի առաջ՝ գրում է grifonsoft.ru-ն:
Արաբական Մեծ Նեֆուդ անապատի տարածքում մարդաբանները հայտնաբերել են Homo sapiens-ի մեծ մատ: Այդ գտածոն թույլ է տվել հերքել տարածված այն ենթադրությունը, որ մարդկային ցեղի այդ տեսակի միգրացիան տեղի է ունեցել 60 հազար տարի առաջ:
Նշենք, որ իսրայելցի մարդաբանները վերջերս հայտնաբերել են ծնոտի բեկորներ, որոնց տարիքը գերազանցել է 180 հազարը: Այս հայտնագործությունը գիտնականներին թույլ տվեց հավատալ, որ հին մարդկանց միգրացիան տեղի է ունեցել ոչ միայն ջրափնյա գոտու երկայնքով, այլև ջրի մակերևույթի վրա:










































