Անվտանգ գործարքների եվրոպական ասոցիացիան վճարային տերմինալների հետ կապված 2017թ. իրականացված հանցագործությունների վերաբերյալ վիճակագրություն է հրապարակել՝ գրում է psm7.com-ը:
Զեկույցում նշվում է Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում բանկոմատների՝ վիրուսային ծրագրերով վարակման դեպքերի գերակայման մասին:
Մեկ տարվա ընթացքում 192 վիրուսային հարձակում է տեղի ունեցել բանկոմատների վրա, դա 231 տոկոսով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը: Հարձակումները եղել են ջեքփոթինգի ձևով. չարագործներին հաջողվել է հատուկ սարքերի միջոցով ստիպել տերմինալներին առանց կանգ առնելու գումար տալ: Ընդհանուր կորուստը կազմել է 1,52 մն. եվրո:










































