Այսօր՝ ապրիլի 10-ին, Ազգային ժողովը սկսել է 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքները:
Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու հարցը:
«Այս համաձայնագիրը աննախադեպ է նրանով, որ այն հասունացած, նախապատրաստված և աշխարհաքաղաքական հանգամանքները նկատի առնող համաձայնագիր է: Այո, հեշտ չէր «կամ-կամ»-ի քաղաքականությունից անցնել «և-և»-ի քաղաքականության»,- հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով՝ ընդհանրապես ճիշտ մոտեցում չէ, երբ հարցը դրվում է այսպես. «Եթե դու ինձ հետ չես, ուրեմն իմ դեմ ես: Նոստալգիկ ձայները, որ լսվում են Ռուսաստանից, դրա ցավով են տառապում, որովհետև իրենք միշտ ուզեցել են էդպես տեսնել: Հիմա մենք դա ենք ցույց տալիս, որ փոխվել է աշխարհը»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































