Հագուստի ֆրանսիական Vetements բրենդը կրակայրիչների պատյաններ է թողարկել՝ ի լրումն հիմնական հավաքածուին: Այս մասին հաղորդում է Hypebeast-ը:
Veterments պատկերանիշով պատյանները ներկայացված են ոսկեգույն և արծաթագույն տարբերակներով: Նրանք հասանելի են լինելու 347 դոլարով: Ապրանքանշանի դիզայներների խոսքերով՝ սա հասարակ, բայց շքեղ պարագա է:

Փարիզյան Vetements ընկերությունը, որ հիմնադրվել է Գվասալիա եղբայրների կողմից, մասնագիտացված է «փողոցային» խուլիգանական ոճի վրա, սակայն նրանց իրերը պահանջված են նաև աստղերի կողմից: Այս բրենդի հագուստով երևացել են Քանյե Վեսթը, Թրեվիս Սքոտը և Սելին Դիոնը:









































