Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Հանդիպում ԱԻՆ-ում. նվազեցվում են սպորտային և էքստրեմալ զբոսաշրջության ռիսկերը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 10-ին կայացավ ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանի հանդիպումը, որին մասնակցում էին Հայաստանում սպորտային և էքստրեմալ զբոսաշրջությունը ներկայացնող մի շարք կազմակերպությունների հիմնադիրներ և տնօրեններ («Savage of Sevan», «Յելլ Էքստրիմ պարկ», «Հայաստանի Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիա», «Sky-ակումբ», «Հայ լեռնագնացների միություն» ասոցիացիա): Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման նպատակն էր քննարկել սպորտային և էքստրեմալ զբոսաշրջության անվտանգության և ռիսկերի նվազեցման գործընթացում ՀՀ ԱԻՆ-ի հետ համագործակցությունն ակտիվացնելու և համատեղ ծրագրեր մշակելու ՀՀ վարչապետի հանձնարարականի իրականացման ուղիները:

Անդրադառնալով սպորտային և էքստրեմալ զբոսաշրջության սիրահարների համար հնարավորինս անվտանգ պայմանների ստեղծման և դժբախտ պատահարի դեպքում արագ և գրագետ արձագանքում ապահովելու հնարավորություններին՝ կողմերը պայմանավորվածություն ձեռքբերեցին ունենալ միջոցառումների և երթուղիների ընդհանուր ճանապարհային քարտեզ, որը թույլ կտա ՀՀ ԱԻՆ «911» և «112» ծառայություններին արձագանքում ապահովելիս ավելի արագ որոշել տուժածների տեղակայման վայրը: Քննարկվեցին նաև ոլորտում գործող կազմակերպությունների աշխատակիցների վերապատրաստման հարցերը, որպեսզի վերջիններս կարողանան առաջին օգնություն ցուցաբերել նախքան փրկարարների ժամանումը:

Կողմերն անդրադարձան նաև սպորտային և էքստրեմալ զբոսաշրջության ապահովագրման խնդիրներին. ԱԻ նախարարի պաշտոնակատարը շեշտեց, որ ապահովագրական դաշտի առկայությունը մեծապես կնպաստի բնագավառում ռիսկերի նվազեցման գործընթացին:

Հանդիպման ընթացքում երկու նախարարությունների և ոլորտի ներկայացուցիչների միջև պայմանավորվածություն ձեռքբերվեց համատեղ ծրագրեր մշակել սպորտային և էքստրեմալ զբոսաշրջության զարգացման ոլորտում առկա վտանգների ռիսկի նվազեցման վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում