Sunday, 07 06 2026
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը

Եթե օրենք է ընդունվում, բոլորը պարտավոր են առաջնորդվել օրենքով. Բեգլարյանը՝ տաքսու վարորդներին

«Ավտովարորդների իրավունքների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը նոյեմբերի 26-ին մամլո ասուլիս էր նախաձեռնել, որի ընթացքում իր կողմից բարձրացրած 6 հարցադրումներից 5-ը որևէ առնչություն չունեն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության օրենքով վերապահված իրավասությունների հետ:

Այդ հարցադրումները հիմնականում առնչվում էին Երևանում տաքսիների համար նախատեսված կայանատեղիներին, տեսանկարահանող սարքավորումներին, կարմիր գծանշումներով կայանատեղիներին, ԱՊՊԱ ծառայություններին, 2009-2012թթ. անհատ ձեռնարկատեր տաքսու վարորդների կողմից չվճարված հարկերից գոյացած տույժերին, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքներին, ինչպես նաև ոլորտի օրենսդրական բարեփոխումներին:

Ընդառաջելով հենց մամլո ասուլիսի ընթացքում Տիգրան Հովհաննիսյանի կողմից հնչեցված հեռախոսային խնդրանքին՝ նախարար Գագիկ Բեգլարյանը պատրաստակամություն է հայտնել ասուլիսից անմիջապես հետո ընդունել և լսել ինչպես խնդիրներ ունեցող տաքսու վարորդներին, այնպես էլ նրանց ուղղորդող ՀԿ նախագահին: Վերջիններս հանդիպմանը ներկայացան շուրջ կես ժամ ուշացումով:

Նախարարն ընդգծել է, որ հավասար դաշտի պայմանները լինելու են բոլորի համար և շատ պարզեցված:

«Եթե օրենք է ընդունվում, բոլորը պարտավոր են առաջնորդվել օրենքով: Համոզված ենք, որ ըստ առաջարկվող օրինագծի՝ բոլոր տաքսի վարորդների համար կլինի հավասար դաշտի պայմաններ»,-նշել է նախարարը:

Ինչ վերաբերում է ՀՀ Ազգային ժողով ներկայացված օրենսդրական բարեփոխումների փաթեթին, ապա, ըստ Գագիկ Բեգլարյանի, դրանով փորձ է արվել կանոնակարգել ոլորտում խնդիրներ առաջացնող իրավահարաբերությունները, տաքսու վարորդների համար ստեղծել գործունեության հավասար դաշտ և պայմաններ: Ընդ որում, ամբողջ այդ գործընթացն իրականացվել է նախևառաջ տաքսու վարորդների շահերից ելնելով, ինչպես նաև հիմնվելով նրանց առաջարկությունների և կարծիքների վրա:

Ի դեպ, հենց հանդիպման ընթացքում
«Ավտովարորդների իրավունքների պաշտպանության լիգա ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանն ընդունեց, որ իր իսկ կողմից հնչեցված հարցերի գերակշռող մասը չի առնչվում նախարարության գործունեությանը, և որ ինքը չի դիմել իրավասու կառույցներին տաքսու վարորդների խնդիրները լուծելու համար:

Ավելին, նա խոստովանեց, որ մասնավորապես ավտոկայանատեղիների խնդրով ընդամենը մեկ անգամ են դիմել իրավասու մարմնին, և խնդիրը լուծում է ստացել: Նա նաև ակնկալեց նախարարի աջակցությունը վարորդներին հուզող խնդիրների լուծման հարցում, ինչին ի պատասխան՝ նախարարը նշեց, որ վարորդներին սխալ ուղղորդելու փոխարեն անհրաժեշտ է խնդիրները հստակ ներկայացնել պատկան կառույցներին:

Վարորդների շահերի պաշտպանության «Փարոս» ՀԿ նախագահ Արման Գրիգորյանը, անդրադառնալով ոլորտի օրենսդրական բարեփոխումների նախաձեռնությանը, իր ներկայացրած կազմակերպության մասնակիցների անունից շնորհակալություն հայտնեց նախարարին իրենց մտահոգող խնդիրներին համակողմանի անդրադառնալու և դրանց համապատասխան օրենսդրական լուծում տալու նախաձեռնության համար: Նա ևս կարևորել է բոլոր վարորդների համար միևնույն՝ հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը, ինչն էլ վերջ կտա անհիմն շահարկումներին:

Գագիկ Բեգլարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ բարեփոխումների ընթացքում ցանկացած փոփոխության նախարարությունը գնում է՝ ի նպաստ տաքսու վարորդների, և ամեն ինչ անում է, որպեսզի բացառվեն կամայականությունները, և բոլորը գործունեություն ծավալեն հավասար պայմաններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում