Դեվիդ և Վիկտորյա Բեկհեմների ավագ որդուն նկատել են Արևմտյան Հոլիվուդի տատու-սրահներից մեկում: 19-ամյա Բրուկլին Բեկհեմը ժամանակ է անցկացրել 20-ամյա կանադացի մոդել Լեքսի Վուդի հետ:

Այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել են նրանց համբույրի նկարները, ԶԼՄ-ները սկսել են խոսել Բրուկլինի նոր սիրավեպի մասին:

Լեքսի Վուդը հայտնի է իր անկեղծ ֆոտոշարքերով, այդ թվում՝ Playboy ամսագրի համար: Այս փաստը տխրեցրել է Բրուկլինի երկրպագուներին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բրուկլինը հանդիպում էր 21-ամյա դերասանուհի Քլոե Գրեյս Մորեցի հետ: Զույգի հարաբերությունները սակայն կայուն չեն եղել: Դատելով պապարացիների նոր նկարներից՝ Բրուկլինն արել է իր ընտրությունը:









































