Այսօր՝ ապրիլի 10-ին, Ազգային ժողովը սկսել է 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքները:
Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու հարցը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը իր ելույթում հայտարարեց, որ ինքը մանրամասն ուսումնասիրել է Ադրբեջանի արձագանքը՝ կապված այս համաձայնագրի հետ. «Եվ հիմնական «մեղադրանքն» այն է, թե արդյոք Հայաստանին կհաջողվի՞ զուգահեռ նստել երկու աթոռների վրա, Հայաստանն առաջիկայում անպայման կդավաճանի իր ռազմավարական գործընկերոջը: Ասել կուզի՝ այս իրողությունը խուճապ է առաջացրել մեր հարևանների մոտ»:
Նրա խոսքով՝ և՛ ԵՄ-ն, և՛ Ռուսաստանը հավանության են արժանացնում «և-և»-ի մեր քաղաքականությունը. «Սա վիթխարի նվաճում է: Քաղաքական կամքը տվել է իր պտուղները, որը միայն դժգոհություն է առաջացրել ադրբեջանա-թուրքական լոբբինգի մոտ»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































