Ամերիկյան տիեզերական SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը Instagram-ի իր էջում հրապարակել է միջմոլորակային BFR (Big Falcon Rocket) նավի կմախքի հիմնական մասը: Որպեսզի մասշտաբը պարզ լինի, դրա կողքին նա կանգնեցրել է Tesla Model 3 մեքենան:
![]()
Ենթադրվում է, որ նոր հրթիռի տրամագիծը մոտ ինը մետր է լինելու: Երկարությունը՝ 106 մետր: Հրթիռը տիեզերագնացների համար 40 խցիկ է ունենալու:

BFR նավի փորձարկումները սկսվելու են 2019 թվականին: SpaceX-ի առաջին առաքելությունները դեպի Մարս ծրագրված են 2022 և 2024 թվականներին, սակայն ժամկետները կարող են փոփոխվել:









































