«Սա հրադադարի խախտում չի, քանի որ Հայաստանը և Ադրբեջանը իրավաբանորեն իրար հետ պատերազմի վիճակում չեն, խնդիրը Արցախի հարցն է։ Սա Հայաստանի պետական սահմանի անդորրը խախտելու օրինակ է։ Այս իմաստով բոլորովին այլ իրավիճակ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ անդրադառնալով նախիջևանյան հատվածում ադրբեջանական զինված ուժերի՝ մի քանի անգամ հրադադարի ռեժիմը խախտելուն և կրակ արձակելուն:
Նրա խոսքով՝ այստեղ կա թուրքական ձեռագիր, սա ոտնձգություն է Հայաստան պետության հանդեպ: Թող դիմեն ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, ասեն՝ շան լակոտիդ կարգի հրավիրի։ Ըստ նրա՝ հետո վիճակն ավելի է ծանրանալու։
«Մերը բլից կրիգների հարց է, ԱԳՆ-ն ՀԱՊԿ-ից պետք է պահանջի, գործի լծի։ Այլապես ինչի՞ համար են նրանք՝ որ միայն ռազմական ոստիկա՞ն բերեն»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ բոլոր հայերը պետք է հասկանան՝ աշխարհում մենակ ենք և չունենք աշխարհում բարեկամ պետություն։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։










































