Այսօր՝ ապրիլի 10-ին, Ազգային ժողովը սկսել է 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքները:
Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու հարցը:
«Ստեղծվող խորհուրդները ինչպիսի՞ կարգավիճակ են ունենալու, պատվիրաննե՞ր են կատարելու, թե՞ ինքնակառավարվող մարմին է լինելու»,- դիմելով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին՝ հարցրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:
Նրա խոսքով՝ համաձայնագիրը կարծես բարի կամքի շարադրանք լինի. «Արդյունքի հասնելու համար մենք պետական կառավարման ինչպիսի՞ գործիքներ ենք օգտագործելու»:
Ինչպես նշեց պատգամավորը՝ համաձայնագրով դրված նպատակներին հասնելու համար պիտի լինի դրույթ, օրենք, իրավական հետևանք, հարկադրանքի միջոց:
Մանրամասները՝ տեսանյութում:









































