Սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային համաժողովը, որը կանցկացվի հունվարին Ժնևում, կանցնի առանց Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մասնակցության: Նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը: Նրա խոսքով ՝ բանակցություններին կմասնակցեն սիրիական կառավարության և չափավոր ընդդիմության ներկայացուցիչները: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
«Ժնև-2» համաժողովը կկայանա, սակայն ես հիշեցնում եմ, որ դրա հանձնառությունն է փոխադարձ համաձայնության որոնումը ռեժիմի ներկայացուցիչների՝ առանց Ասադի, և չափավոր ընդդիմության միջև, որպեսզի հնարավոր լինի անցումային կառավարություն ձևավորելը, որը կունենա բոլոր լիազորությունները»,- ասել է ֆրանսիացի նախարարը France Culture ռադիոկայանի եթերում:
Ինչպես ընդգծել է Ֆաբիուսը, բանակցությունների նման ձևաչափը թվում է շատ բարդ, սակայն, նրա կարծիքով, դա միակ որոշումն է, որը թույլ կտա միաժամանակ շրջանցել և´Ասադին, և´ահաբեկիչներին:
Նա նշել է, որ դա արդար դիրքորոշում է, և որ ԱՄՆ-ը աջակցում է այդ դիրքորոշմանը:










































