Այսօր տեղի ունեցավ ՀՀ չորրորդ նախագահի երդմնակալության արարողությունը, որին կհաջորդի ՀՀ վարչապետի ընտրությունը․ Սերժ Սարգսյանը, գրեթե բաց տեքստով, չի բացառել, որ կառաջադրվի ՀՀ վարչապետի թեկնածու։
«Ծառուկյան» դաշինքը Սերժ Սարգսյանի առաջադրվելու դեպքում կքվեարկի՞ նույն կերպ, ինչպես Արմեն Սարգսյանի դեպքում էր «Առաջին լրատվական»-ի հարցին ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը պատասխանեց․ «Մենք Արմեն Սարգսյանի քվեարկության մասին արդեն ասել էինք։ Երբ մենք հանդիպեցինք նրա հետ, նա մեր տեսակետների մեծ մասն ընդունեց, ինչպես նաև իր մտահոգություններն հայտնեց ներկա իրավիճակի հետ կապված։ Իսկ ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի թեկնածությանը, ապա մենք դեռ չենք քննարկել»։
Մանրամասները՝ տեսանյութում։










































