Ռուսաստանցի 41-ամյա զբոսաշրջիկ Օկսանա Ֆեոկիստովան հոգեբուժական հիվանդանոց է տեղափոխվել՝ Փհուկետի 7-Eleven խանութի աշխատակիցների և հաճախորդների աչքի առաջ կոկորդը կտրելու փորձից հետո։

Խանութի աշխատակիցները խնդրել են կնոջը վերջ տալ ինքնախարազանմանը, բայց կինը արհամարհել է խնդրանքները և շարունակել է ինքն իրեն կտրվածքներ պատճառել, այդպիսով, կարծես ցանկանալով կտրել կոկորդը։ Այս ամենին վերջ տալ հաջողվել է միայն ոստիկանների և փրկարարների ժամանումից հետո։

Բժիշկները հայտարարել են, որ կնոջ ֆիզիկական վիճակը կարգին է, նրա վերքերը կլավանան, և անհանգստանալու հարկ կա միայն նրա հոգեվիճակի համար։ Հավանաբար ռուս կինը հոգեկան լուրջ խնդիրներ ունի,– հայտարարել են հոսպիտալում։
https://www.youtube.com/watch?time_continue=10&v=I6KJ3d6VuVg










































