ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը պատրաստվում է դատի տալ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին և սահմանադրագետ Վարդան Պողոսյանին:
«Դիմելու եմ Գլխավոր դատախազին շատ հստակ պահանջով քաղաքացիների իրավունքները նվազեցնող սահմանադրության նախագիծ պատրաստելու, պատգամավորների անիրազեկությունից օգտվելով դա նրանց պարտադրելու մեղադրանքով ծանր հանցագործության համար քրեական պատասխանատվության ենթարկել Գագիկ Հարությունյանին ու Վարդան Պողոսյանին: Պատմության մեջ չպետք էմնա, թե ով ինչ կասի, այլ պետք է մնա, թե ինչ էր ասում Պարույր Հայրիկյանը այդ մարդկանց վերաբերյալ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Պարույր Հայրիկյանը:
Հայրիկյանը նաև անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի քայլին, ավելացնելով, որ ինքը բոլոր այն քաղաքացիների կողքին է, ովքեր պատրաստ են ինչ-որ փոփոխություններ բերել․ «Նիկոլ Փաշինյանը ի սկզբանե ձեռնարկել է քայլ, որ երկիրը ծառայի քաղաքացիներին: Փաշինյանի քայլը համարում եմ մարտավարական քայլ: Այո, ես Նիկոլ Փաշինյանի կողքին, այո, ես ճակատի կողքին եմ, որոնք գործնականություն են դրսևորում հանուն ժողովրդի»-նշեց Հայրիկյանը:










































