Friday, 05 06 2026
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

ՌԴ-ն նպատակ ունի խաղաղապահի անվան ներքո ԼՂ-ում տեղակայել ռուսական զորքեր. Դավիթ Շահնազարյան (տեսանյութ)

ՌԴ-ն երկու նպատակ ունի՝ չլուծել ԼՂ հակամարտությունը և ԼՂ-ում տեղակայել ռուսական զորքեր՝ խաղաղապահի անվան ներքո: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու սեպտեմբերի 3-ից հետո ՀՀ-ում քաղաքացիական դիմադրություն չսկսվեց՝ ինչպես Ուկրաինայում: Նա կարծիք հայտնեց, որ մոտ ապագայում կբարձրանա մեծ բողոքի ալիք:

«Հիմա ՀՀ-ում կան դիմադրության առանձին օջախներ, որոնք ժամանակի ընթացքում ինքնուրույն կկազմավորվեն: Առայժմ ՌԴ-ի կողմից վերահսկվող ուժերը կարողանում են քողարկել այդ ամենը»,- պարզաբանեց Դավիթ Շահնազարյանը:

Անդրադառնալով ՀՀ անվտանգության հարցերին՝ նա ասաց, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը, անվտանգությունն արդեն ամբողջովին տնօրինում է ՌԴ-ն: Ավելին, նրա համոզմամբ՝ իր շահեը հետապնդելով, ՌԴ-ն ԼՂ հակամարտությունը չի լուծի այնպես, ինչպես մենք կցանկանայինք: «Համաձայնություն» կենտրոնի ղեկավարը հիշեցրեց նաև 1988թ.-ի շարժումը, որը, նրա համոզմամբ, սկսվեց հենց այդ պատճառով: Դավիթ Շահնազարյանը նշեց, որ այդ շարժմամբ Հայաստանը ԼՂ-ն ազատագրեց առաջինը ռուսական կայսրությունից, այնուհետև նոր՝ Ադրբեջանից:

«Դա ճնշվում էր ռուսական բանակի ու տանկերի միջոցով Երևանի կենտրոնում: Մենք մեր ձեռքերով դիմակայում էինք այդ տանկերին: Հիշեցնեմ, որ Հյուսիսային Արցախն օկուպացվեց ռուսական զորքերի կողմից, այդ «Կոլցո» օպերացիայով սկսվեց պատերազմը: 1992թ. ամռանը՝ Շուշիի և Լաչինի գործողություններից հետո, ԼՂ տարածքի 52 տոկոսն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ այդ օպերացիան կատարել էր ՌԴ 23-րդ դիվիզիան: Հիմա վերադառնում ենք նույն վիճակին:

Մենք 200 տարի տեսել ենք, թե ինչպես է ռուսական կայսրությունն ապահովել մեր անվտանգությունը»,- նշեց Դավիթ Շահնազարյանը՝ հավելելով, որ ՌԴ-ն երկու նպատակ ունի՝ չլուծել ԼՂ հակամարտությունը և ԼՂ-ում տեղակայել ռուսական զորքեր՝ խաղաղապահի անվան ներքո:

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՀՀ կատարելիք այցին, ապա, ըստ Դավիթ Շահնազարյանի, նա պատրաստվում է այցելել ռուսական ռազմաբազա և նրա շրջակա միջավայրը:

«Եթե դա աշխատանքային այց է, կոչ եմ անում ՀՀ իշխանություններին, որպեսզի Պուտինին ՀՀ-ում դիմավորի Արմեն Գևորգյանը, ինչպես Ադրբեջանում նրան դիմավորեցին: Գոնե այդ հարցում փորձեն պահպանել մեր պետության արժանապատվությունը, ոչ թե վազեն Գյումրի»,- նշեց Դավիթ Շահնազարյանը:

Անդրադառնալով ԵՄ ԱլԳ ծրագրին և այդ ծրագրի բացթողումներին՝ նա ասաց, որ Բրյուսելը չհասկացավ մի պարզ բան, այն է՝ անհնար է առաջ տանել հարևանության քաղաքականությունը և փորձել նախաստորագրել այդ երկրների հետ ԱՀ՝ միաժամանակ պահպանելով լավ հարաբերություններ ՌԴ-ի հետ:

«Եթե ապագայում ի հայտ չգա լուրջ աշխարհաքաղաքական գործոն, ապա ՌԴ քաղաքականությունը վտանգ է նաև համաեվրոպական անվտանգության համար: Երրորդ սխալը համարելով այն, որ Սերժ Սարգսյանը ներսում որևէ քայլ չի իրականացրել բարեփոխումների ուղղությամբ, բայց արտաքին քաղաքականությունը ճիշտ է վարել, գտնում եմ, որ ԵՄ-ն ճիշտ չէր, երբ աչք էր փակում այն ամենի վրա, ինչ ներսում էր տեղի ունենում:

«Այդ քաղաքականությանը պետք է վերջ տալ ամբողջովին և համարժեք գնահատականներ տալ, թե ինչ է կատարվում ՀՀ-ում մարդու իրավուքների, ազատությունների ոլորտներում, և դադարեցնեն որևէ ֆինանսական օգնություն այդ իշխանություններին, որովհետև դրանով ամրապնդում են օտարին ծառայող իշխանություններին: Եվրոպան պատրաստ էր օժանդակություն ցույց տալ թե Ուկրաինային, թե ՀՀ-ին, բայց քայլերի դիմաց:

Եթե Հայաստանը նախաստորագրեր ԱՀ-ն, առաջիկա երեքուկես-չորս տարում ԵՄ-ն պատրաստ էր ՀՀ-ին մինչև 6 մլրդ եվրոյի օժանդակություն ցուցաբերել, բայց՝ քայլերի դիմաց, ոչ թե գրպանի փող: Ուկրաինայի դեպքում՝ շատ ավելի մեծ գումար, այսինքն՝ ստորագրելուց հետո ամեն քայլի դիմաց՝ օգնություն, բայց ՌԴ-ն վարում է ճնշման և շանտաժի քաղաքականություն»,- նման տեսակետ հայտնեց Դավիթ Շահնազարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում