«Ես ինքս ինձ սովորեցրել եմ դրականը տեսնել»,-ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության ավարտին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը՝ պատասխանելով հարցին, թե Սերժ Սարգսյանի նախագահության տասը տարում ի՞նչ ձեռքբերումներ կան: Նա չի համարում, թե Սերժ Սարգսյանը ձախողվել է, և որպես մեկ ձեռքբերում մատնանշում է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: «Նա Ռուսաստանի նախագահին համոզեց, որ դա անհրաժեշտ քայլ է ոչ միայն մեր, այլև Եվրոպայի և Ռուսաստանի համար»,-համոզմունք հայտնեց կոմպոզիտորը:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ անփոխարինելի լինելու մասին ՀՀԿ-ականների կարծիքներին, Ամիրխանյանի խոսքով. «Ոչ ոք անփոխարինելի չէ: Բայց եթե բանը հասել է այստեղ, նրա շարունակականությունը բնական պետք է լինի»:










































