Շրի-Լանկայի ազգային այգում բնակվող կենդանին շատ է ուրախացել, երբ տեսել է զբոսաշրջիկներով ավտոբուսը: Փիղը որոշել է, որ հիմա իրեն կհյուրասիրեն, սակայն նրա ոգևորությունը միայն վախեցրել է մարդկանց: Երբ մուրացկանի կնճիթն ու նույնիսկ ժանիքները հայտնվել են ավտոբուսի սրահում, զբոսաշրջիկները աղմուկ են բարձրացրել, մեկը նույնիսկ փորձել է դուրս թռչել մեքենայից:

Բյանկա անունով կինը, ով արձակուրդ էր եկել Անգլիայից, խոստովանել է, որ կատարվածը սարսափելի էր, և ինչ որ մի պահի բոլորին թվացել է, որ փղի հետ հանդիպումն ավարտվելու է լավագույն դեպքում վնասվածքներով: Բարեբախտաբար, մի որոշ ժամանակ անց կենդանին հեռացել է, իսկ հյուրանոցի տերը Բյանկային պատմել է, որ այս կենդանին հայտնի է իր լպիրշությամբ: Մանկությունից զբոսաշրջիկները նրան կերակրել են, այդ պատճառով էլ ցանկացած մեքենա նրա մոտ ասոցացվում է բացառապես ուտելիքի հետ:













































