Հունգարիայում իշխող կոալիցիան, որում ներառված է FIDES («Հունգարական քաղաքացիական միություն») և «Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցությունը»՝ գործող վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորությամբ, հաղթում է երկրի խորհրդարանական հերթական համընդհանուր ընտրություններում՝ հավաքելով ձայների 48․6 տոկոսը։ Այսպիսով, Օրբանի կողմնակիցները ստացել են 199 մանդատից 133-ը, փոխանցում է BBC-ն։
Տվյալները նշվում են՝ ելնելով քվեարթերթիկների 95 տոկոսի մշակումից։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է 68 տոկոս։
Ձայների 19․7 տոկոսով երկրորդ տեղում է աջ-արմատական և ազգային-կոնսերվատիվ «Ավելի լավ Հունգարիայի համար» շարժումը։
Երրորդ տեղում 12․2 տոկոս ցուցանիշով հայտնվել է Հունգարական սոցիալիստական կուսակցության և «Երկխոսություն հանուն Հունգարիայի» դաշինքը։
«Քաղաքականությունը կարող է այլ լինել» կուսակցությունը չորրոդ տեղում է՝ ձայների 6․82 տոկոսով, ձայների 5․5 տոկոսով նրան է հետևում «Դեմոկրատական կոլաիցիա» կուսակցությունը։








































