ԱՄՆ տարածքում մարդածին և կենսածին մեթանի արտանետումները 1,5 անգամ բարձր են այն ցուցանիշներից, որոնք կանխատեսում էին գիտնականները, և որոնց մասին ամեն տարի տեղեկատվություն է ներկայացնում ԱՄՆ կառավարությունը, հայտարարում են կլիմայագետները հոդվածում, որը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:
Բերքլիի Լոուրենսի անվան ազգային լաբորատորիայից Մարկ Ֆիշերն ու նրա գործընկերները, ուսումնասիրելով տվյալները, որ 2007-2008 թթ. հավաքվել էին Կալիֆոռնիայում տեղադրված դիտակայաններից, պարզել են, որ մեթանի արտանետումների ցուցանիշները առնվազն 1,5 անգամ նվազեցվում են:
Պարզվում է, որ մեթանի արտանետումների ծավալները եկրում զգալիորեն շատ են, քան վկայում է ԱՄՆ Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը:
Ըստ գիտնականների հաշվարկների՝ Կալիֆոռնիան արտանետում է մոտավորապես 1,3-1,8 անգամ շատ СН4, իսկ ամբողջ ԱՄՆ տարածքը՝ մոտավորասպես 1,5 անգամ ավելի, քան կանխատեսում է ԱՄՆ Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը:











































