Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Բաղանիսում ադրբեջանական կողմի կրակոցներից գյուղացիների մեկ կով սատկել է, մի քանի անասուն վնասվել

Ադրբեջանական կողմի կրակահերթերի պատճառով Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքի բնակիչներից մեկին պատկանող կովը սատկել է, մի քանի այլ կենդանի վնասվել: Ինչպես  տեղեկացրել է համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը, դեպքը տեղի է ունեցել ապրիլի 8-ին` ժամը 17:00-ի սահմաններում, «Ջրովքեր» կոչվող հանդամասում: «Հանդամասի վրա են կրակել, որը չեզոք գոտուն մոտիկ արոտավայր է: Գյուղացիները կենդանիներին առավոտյան ուղարկում են հանդ, ժամը 15:30-16:00-ի կողմերը գնում են, որ բերեն, լավ է, որ այդ պահին իրենք կենդանիների մոտ չեն եղել, մի քիչ հեռու են եղել»,-ասաց Նարեկ Սահակյանը:

Նրա խոսքով` սատկել է Սուրիկ Ալեքսանյանին պատկանող մեկ կով, երկուսն էլ հարկադիր մորթի է ենթարկվել: Վնասվել են Ալբերտ Միքայելյանի կովն ու Անուշավան Ավագյանի մոզին: «Վերջիններս հույս ունեն, որ կենդանիները կապրեն, բայց եթե վատթարանա վիճակը, կրկին հարկադիր մորթի կենթարկվեն»,-հավելեց համայնքի ղեկավարը:

Հարցին ի պատասխան, թե հնարավոր է նյութական վնաս կրած գյուղացիներին փոխհատուցեն` Նարեկ Սահակյանն ասաց, որ վնասի չափն արդեն ներկայացրել է համապատասխան մարմիններին: «Մենք մինչև հիմա նյութական ինչ վնաս ունեցել ենք 2014-ից հետո, երբ սահմանին ավելի է լարվել իրավիճակը, կառավարությունն ու մարզպետարանը միշտ բնակչներին փոխհատուցել են: Համապատասխան մարմիններին արդեն ներկայացրել ենք կրած վնասի վերաբերյալ:  Շուկայական արժեքով, որ հաշվում ենք, Սուրիկ Ալեքսանյանը 600 հազար դրամի վնաս է կրել»,-հայտնեց Նարեկ Սահակյանը:

Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, Նարեկ Սահակյանն ասաց, որ այս օրերին սահմանամերձ այլ համայնքների ուղղությամբ կրակոցներ եղել են, իրենց մոտ տարին համեմատաբար խաղաղ է սկսվել: «Սա իմ անձնական կարծիքով դիտավորյալ գույքի վնասում է: Աստված մի արասցե, կարող էին նաև գյուղացու վրա կրակել, բայց սա դիտավորյալ գույքի վնասում է, երբ փորձում են գյուղացուն կտրել եկամուտի միջոցից»,-եզրափակեց Բաղանիսի ղեկավարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում