Միանգամայն հնարավոր է, որ շուտով ավանդական առավոտյան 1 բաժակ սուրճին փոխարինի սեղանի կապույտ լամպը: Շվեդ գիտնականները ստացել են նոր ապացույցներ մարդու կոգնիտիվ ունակությունների վրա համապատասխան ալիքների դրական ազդեցության մասին՝ գրում է Vesti.ru-ն:
Դեռ 2006-ին ամերիկացի գիտնականները պարզել էին, որ կապույտ լույսը օգնում է պայքարել քնի դեմ: Առույգացնող էֆեկտի գաղտնիքը թաքնվում է նման անսովոր լուսավորության ազդեցության մեջ, որը գործում է գլխուղեղի՝ ուշադրության համար պատասխանատու գոտիների վրա:
Բացի այդ՝ կապույտ լույսը ճնշում է առօրյա ռիթմի համար պատասխանատու մելատոնին հորմոնի սեկրեցիան:
Վերջին տարիներին հրապարակվել են մի շարք աշխատանքներ, որոնք բացահայտում են այդ երևույթի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը:
Վերջերս անգամ պարզվել է, որ կապույտ լույսին արձագանքում են նաև այն մարդիկ, ովքեր ամբողջովին կորցրել են տեսողությունը:










































