Արգենտինայում հինգ մարդ Է զոհվել ոչ մեծ ինքնաթիռի աղետի հետևանքով: Այդ մասին ապրիլի 8-ին հայտնել Է այդ երկրի քաղաքացիական ավիացիայում պատահարների հետաքննության բյուրոն: «PA 34 Piper ինքնաթիռի աղետ… Կեմու Կեմուի և Պելեգրինիի միջև (Լա Պամպայի նահանգ) ընկած գյուղական տեղանքում:
Ինքնաթիռի կործանումից զոհվել Է հինգ մարդ»,- նշել Է բյուրոն Twitter-ի իր միկրոբլոգում: Ինքնաթիռը Մենդոսայի նահանգից ուղևորվել Էր Բուենոս Այրեսի նահանգ: Զոհվածների թվում են օդաչուն և չորս ուղևորները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:











































