48-ամյա ճապոնացին հատուկ եկել էր Թայբեյ, որպեսզի դիտեր թայվանյան փոփ–աստղ Դորայի վերջին համերգը։ Ավելի վաղ երգչուհին հայտարարել էր գործունեությունն ավարտելու, համացանցում իր էջերի թարմացումը դադարեցնելու և երկրպագուների առաջ կենդանի ելույթներից հրաժարվելու մասին։

Համերգից հետո տղամարդը խոսել է երգչուհու հետ, իսկ հետո փորձել է ինքնասպանություն գործել։ Ներկա գտնվողները խանգարել են նրան՝ իրեն վնասել, իսկ Դորան ոստիկանություն է կանչել։

Հարցաքննության ժամանակ նա ջարդված անգլերենով խոստովանել է, որ բեմից Դորայի հեռանալու մասին լուրը իր մոտ ընկճախտ և սուիցիդալ մտքեր է առաջ բերել։ Միջադեպից հետո տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել։ Վերքերը, որ նա հասցրել էր իրեն, խորը չեն եղել և նրա կյանքին չեն սպառնացել։









































