Հարավային Կարոլինայից Հանրապետական կուսակցության երեք պատգամավոր նահանգի ներկայացուցիչների պալատ են ներկայացրել օրինագիծ, որը թույլ է տալիս դիտարկել՝ նահանգը ԱՄՆ–ից անջատվելու հարցը, եթե դաշնային իշխանությունները փորձեն առգրավել այս նահանգի բնակիչների զենքը։
Եթե դաշնային կառավարությունը առգրավի նահանգում օրինական ճանապարհով ձեռք բերված զենքը, ապա նահանգի գլխավոր ասամբլեան պետք է հավաքվի, որպեսզի դիտարկի ԱՄՆ–ից առանձնանալու հարցը՝ հիմնվելով Սահմանադրության՝ դաշնային կառավարության կողմից արված երկրորդ լրացման ոչ սահմանադրական խախտման վրա։
Այս մասին ասվում է օրինագծի տեքստում։
Սակայն, հավանականությունը, որ այս օրենքը կընդունվի, զրոյական է։ Բացի այդ, պատգամավորները չեն հաղորդում, թե ինչու պետք է երկրի իշխանությունը Հարավային Կարոլինայում առգրավի զենքը։
Հիշեցնենք, որ Հարավային Կարոլինան արդեն մեկ անգամ առանձնացել է Միացյալ Նահանգներից՝ 1860 թվականին։ Դրա պատճառը ԱՄՆ–ում այդ պահին գոյություն ունեցող ստրկատիրության վերաբերյալ տարաձայնություններն են եղել։







































