Երեկ Ալլա Պուգաչովան իր Instagram-յան էջում տեսանյութ է հրապարակել, որում նա երեխաների հետ պատրաստվում է Զատկի տոնին: Այդ մասին հայտնում է argumenti.ru-ն:
Իր երեխաների՝ Լիզայի և Գարիի հետ նրանք ներկել են տոնական ձվերը: Երեխաները գույներն ընտրել են իրենց ճաշակով. Լիզան ընտրել է վարդագույնը, իսկ Գարին նախընտրել է երկնագույնը՝զարմացնելով երգչուհի մայրիկին, ում շատ է դուր եկել որդու այդ ընտրությունը:
Երգչուհու հետևորդները մեկնաբանություններում գովաբանել են երեխաներին այդպիսի պատասխանատու աշխատանքի համար:










































