Թուրքիայի անվտանգության ուժերը Դիարբեքիրում թմրանյութերի դեմ հատուկ գործողություն են իրականացրել, որի արդյունքում առգրավվել է 12.5 տոննա թմրամիջոց: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Հաղորդվում է, որ հատուկ գործողությանը մասնակցել է Թուրքիայի անվտանգության ուժերի 100 աշխատակից:
Հաղորդագրության համաձայն՝ այդ հատուկ գործողությունը առգրավված թմրամիջոցների քանակով Թուրքիայում մեծությամբ երկրորդն է:










































