Արգենտինայի «Արսենալ» ակումբի գլխավոր մարզիչ Գուստավո Ալֆարոն Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդ է:
Sport-express.ru կայքի փոխանցմամբ՝ այդ մասին հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Ակնկալվում է, որ արգենտինացի 51-ամյա մասնագետը Երևան կժամանի դեկտեմբերի կեսին` աշխատանքի պայմաններին և հայկական ֆուտբոլի ենթակառուցվածքին ծանոթանալու նպատակով:
Ալֆարոն առաջին հերթին հետաքրքրվել է, թե ինչ խնդիր է դրվելու իր առջև, որին ի պատասխան Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը նշել է, որ Ալֆարոյի առջև խնդիր է դրված «Եվրո-2016»-ի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել:
Հավելենք, որ Գուստավո Ալֆարոյի գլխավորությամբ «Արսենալ»-ն իր պատմության մեջ առաջին Կլասուսուլայի 2011/12 թվականների մրցաշրջանի չեմպիոն է դարձել:








































