Պերմի զանգվածային մահացությունը, որի հետևանքով անհետացել է մեր մոլորակի կենսաբանական տեսակների 95%-ը, տեղի է ունեցել 252 մլն տարի առաջ՝ թթվային անձրևների պատճառով: Նման ենթադրության են հանգել Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի ամերիկացի գիտնականները՝ հայտնում է gazeta.ru-ն:
Նրանց կարծիքով՝ նման երևույթների պատճառը մեծ ինտենսիվությամբ մթնոլորտ արտանետված տարատեսակ նյութերն են, այդ թվում՝ ծծումբ: Դրանք տեղի են ունենում արտաքին ազդեցության պատճառով տեկտոնիկ ակտիվության հետևանքով:
Հետազոտողների խոսքով՝ այդպիսի արտանետումներից հետո տեղացած անձրևը թթվայնությամբ չի զիջել կիտրոնի մաքուր հյութին, ինչը դարձել է շատ տեսակների ոչնչացման պատճառ:










































